Ակումբի մասին

SKILLS kids club-ի ստեղծման պատմությունը

SKILLS kids club-ի ստեղծման պատմությունը

2019թ․-ին ստեղծված ակուբը հիմնված է Ռուսաստանում գործող մանկական բազմապրոֆիլային կենտրոնի ղեկավարման 8-ամյա փորձի վրա։
Նախագծը ղեկավարներն են՝ Գարեգին և Պոլինա Ղազարյանները։
Ռուսաստանում գործող «Ծիածան» մանկական կենտրոնի հիմնադիր և գլախվոր տնօրեն Պոլինա Ղազարյանը մանկական ֆիթնեսի մարզիչ է և երեք հրաշալի աղջիկների մայր։
Գարեգին Ղազարյանը՝ կենտրոնի համահիմնադիրն է և տեխնիկական գծով տնօրեն։

Մեր առաքելությունն է

SKILLS kids club-ը՝ Երևանում գտնվող ժամանակակից մանկական կենտրոն է, որը առաջարկում է երեխաների ֆիզիկական, մտավոր և ստեղծագործական զարգացման ոլորտում ծառայությունների լայն սպեկտր։ Կենտրոնում մեծ տեղ է հատկացվում երեխաների դաստիարակությանն ու առողջության ամրապնդմանը, ինչպես նաև օգտակար հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը, ինչը բալիկների կյանքը դարձնում է շատ ավելի վառ և հետաքրքիր։
Մանկական տարբեր տարիքային խմբերի և ծնողների համար մեր ակումբում ստեղծված են հարմարավետ պայմաններ։
Նախագծի գլխավոր արժեքներից մեկն է՝ մասնագետների հիանալի թիմ, ով մեծ բծախնդրությամբ է ընտրում ուսուցման ծրագրերն ու մեթադաբանությունը, հիմնվելով թե՛ անձնական, թե՛ միջազգային մասնագետների փորձի վրա։ Կենտրոնի բոլոր ուսուցիչները, դաստիարակները և մարզիչները տիրապետում են դասավանդման ժամանակակից մեթոդներին։ Բացի այդ, նրանք անընդհատ բարձացնում են իրենց որոկավորման մակարդակը, մասնակցելով տարբեր սեմինարների, վարպետության դասերի և այլ միջոցառումների:

Թողեք հարցում

Ադմինիստրատորը կկապվի ձեզ հետ, կպատասխանի բոլոր հարցերին և կօգնի գրանցել ձեր երեխային։
Սեղմելով կոճակը ՝ դուք համաձայն եք անձնական տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականության պայմանների հետ