Հրաման

Պոլինա Ղազարյան
Պոլինա Ղազարյան
Սպորտային պարերի մարզիչ

Սպորտի վարպետի թեկնածու, Պոլինան ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանի միջազգային ուսուցողական ծրագրերի բաժինը։ Անցել է մանկական ֆիթնեսի մարզչի դասընթացներ Ֆիթնեսի Ակադեմիայում։ Երիտասարդական ֆիթնեսի Ռուսաստանի չեմպիոն է։

Ունի ուսուցչի 10 տարվա փորձ
Դավիթ Մնացականյան
Դավիթ Մնացականյան
Բրեյք-դանսի մարզիչ

Դավիթը՝ FNS պարային ստուդիայի առաջին պարողներից է։ Նա խորեգրաֆիկ ուսումնարանի ուսանող է, բազմաթիվ նախագծերի և մրցույթների մասնակից։ 2015թ․-ից բրեյք-դասնի մարզիչ է։

Ունի մարզչի 5 տարվա փորձ
Արման Մատինյան
Արման Մատինյան
Ակրոբատիկա և տրիկինգի մարզիչ

Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի ուսանող՝ Արմանը բազմաթիվ մրցումների մասնակից է, որտեղ պարգևատրվել է մեդալներով, շնորհակալագրերով և արժանացել մրցանակների։ Բատուտի վրա թռիրքների Հայաստանի Ֆեդերացիայի մարզիչ է։

Ունի մարզչի 3 տարվա փորձ։
 Լիա Հովակիմյան
Լիա Հովակիմյան
Հիփ-հոփի մարզիչ

Լիան պարում է 12 տարեկանից։ Նա Կարմիր դիպլոմով է ավարտել խորեոգրաֆիկ ուսումնարանը։ Լիան 2010թ․ ստեղծված FSC (Fire Style Crew) պարային ստուդիայի հիմնադիրն է և կրթել է ավելի քան 500 աշակերտ, որոնք հետագայում արժանացել են բազմաթիվ մրցանակների միջազգային և տեղական մրցույթներում։

Ունի մարզչի ավելի քան 10 տրավա փորձ։
Նարինե Գոնյան
Նարինե Գոնյան
Գեղարվեստական մարմնամարզության և ֆիթբոլ-աերոբիկայի մարզիչ է

Գեղարվեստակամ մարմնամարզության սպորտի վարպետ է։ Կարմիր դիպլոմով ավարտել է Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ Նարինեի սաներից շատերը՝ սպորտի վարպետի թեկնածուներ են։ Նա հաջողությամբ շարունակում է մարզել տաղանդավոր մարմնամարզուհիների նոր սերունդ։

Ունի մարզչի 30 տարվա փորձ։
Ռուդոլֆ Աբաղյան
Ռուդոլֆ Աբաղյան
Երաժտական և երգեցողության խմբակների ուսուցիչ

Ռուդոլֆը ավարտել է Պետական կոնսերվատորիան, ունի ավելի քան 70 պատվոգիր, դիպլոմ և շնորհակալագրեր քաղաքապետերից, համայնքապետերից, նախարարներից և ռեկտորներից։ Երկու անգամ պարգևատրվել է հոբելյանական մեդալներով՝ նվիրված Հայաստանի զիված ուժերի 20 և 25-ամյակներին, ինչպես նաև Մարշալ Բաղրամյանի անվան մեդալով։

Ունի ուսուցչի ավելի քան 25 տարվա փորձ։

Թեհմինե Մանասյան
Թեհմինե Մանասյան
Ակրոբատիկայի և սպորտային պարերի մարզիչ

Սպորտային մարմնամարզության սպորտի վարպետ է, ֆիթնես ուղղվածությունների ինստրուկտոր, ակրոբատիկայի, չիրլիդինգի, մարմնամարզության, սպորտային պարերի մարզիչ։ Ունի 3 տարեկան փոքրիկների, ինչպես նաև դեռահասների և մեծերի հետ աշխատելու փորձ։

Ունի մարզչի 5 տարվա փորձ։
Սվետլանա Թարփոշյան
Սվետլանա Թարփոշյան
Անգլերեն, չինարեն և հայոց լեզուների ուսուցիչ

Բրյուսովի անվան Պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող է։ Գերազանց ավարտելով համալսարանը, անցկացնում է թե՛ անհատական, թե՛ խմբային պարապմունքներ 5 տարեկանից երեխաների և մեծերի հետ։

Ունի ուսուցչի 5 տարվա փորձ։